News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայում Asiana Airlines ավիաընկերության Airbus 321-ի թռիչքի ժամանակ օդում բացվել է վթարային դուռը։ Արդյունքում թթվածնի պակասի պատճառով 12 ուղեւորի բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, նրանցից 9-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Կորեայի Տեգու օդանավակայանում՝ ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։ Վթարային ելքը բացել է դռան մոտ նստած 30-ամյա ուղեւորը։ Այդ պահին ինքնաթիռը գտնվել է գետնից 213 մետր բարձրության վրա, վայրէջքին մնացել էր մոտ երկու-երեք րոպե։

Asiana Airlines ավիաընկերության ինքնաթիռում եղել է 194 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ։ Այժմ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Միջադեպի մեղավորն ասել է, որ պատահաբար է դիպել վթարային դռան բացման լծակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ