News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը


ԱրարատԲանկը, ռեժիսոր Վահե Սուքիասյանն ու Մանուկյան թիմը ներկայացնում են «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի երկրորդ՝ « Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ մայիսի 25-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: 

Ոտքի կանգնելու համար յուրաքանչյուրը պետք է անի իր գործը, ֆիլմը ստեղծողներն առաջարկում են սկսել ինքնաճանաչումից՝ մշակույթի, կրոնի ու պետականության պահպանման՝ հայ ժողովրդի անցած ուղին ճանաչելով եւ շարունակելով։ 

Ռեժիսոր Վահե Սուքիասյանի խոսքով՝ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմով ոչ թե ցանկացել են ցույց տալ իրականությունը, այլ ստեղծված իրավիճակից ելքեր գտնել: 

«Առաջին ֆիլմը պարտությունների ու հաղթանակների մասին էր, որը նման էր 2020թ-ին, այսինքն՝ պատմության մեջ էլի եղել են հաղթանակներ ու պարտություններ, դեպրեսիվ վիճակներ, բայց կարողացել ենք դուրս գալ այդ ամենից: Երկրորդը հենց այդ մասին է պատմում: Մենք նպատակ չենք ունեցել ցույց տալու իրականությունը, որովհետեւ դա մենք տեսնում ենք. կարեւոր է հասկանալ, թե ինչպես դուրս գալ դրանից: Կարծում եմ՝ կարող ենք այդ ներուժը մեր մեջ գտնել»,-ասում է նա: 

Ինչպես առաջին ֆիլմում, այնպես էլ այստեղ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը ստանձնում է պատմիչի դերը՝ ներկայացնելով պատմական իրադարձություններն ու դիտողի հետ վերլուծելով դրանք: Դերասանը նշում է՝ սցենարի շուրջ մանրակրկիտ են աշխատել՝ ինքնաճանաչման փորձեր նախաձեռնելով. 

«Հնարավորինս փորձել ենք ազնիվ աշխատել՝ ելնելով այն աշխարհընկալումից, ինչ մենք ունենք: Մոտ 2-3 ամիս միայն սցենարի շուրջ ենք աշխատել՝ մանրամասն փորձելով հասկանալ, թե ինչը մեզ կբերի ինքնաճանաչման»: 

Ֆիլմը նկարահանվել է ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, գլխավոր պրոդյուսերը բանկի խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանն է: 

«ԱրարատԲանկն արդեն 4-րդ տարին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերն իրականացնում է մարդու կերպարի ձեւավորման, մեր պատմությանը, կրթությանն ուղղված նախագծերի ֆինանսավորմամբ: Մարդու համար եւ, առհասարակ, մեր իրականության մեջ ամենադժվար խնդիրն ինքնաճանաչումն է, եւ եթե մեր ժողովուրդն այս ֆիլմը դիտելուց հետո իր մեջ մի քանի րոպե մտորելու առիթ ունենա, մենք երջանիկ կլինենք, որ կարողացել ենք այս ծրագիրն իրականացնել»,-ասում է բանկի Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Մհեր Անանյանը: 

ԱրարատԲանկի գործադիր տնօրենի՝ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը հավելում է՝ երբ նկարահանում էին առաջին ֆիլմը, այն ստեղծում էին բարձր դասարանի աշակերտների համար, բայց փակ ցուցադրությունների ժամանակ հասկացել են, որ ֆիլմն օգտակար է հայ ժողովրդի պատմությամբ բոլոր հետաքրքրվողների համար։ 

Առաջին ֆիլմի փորձնական դիտումներ են կազմակերպվել Հայաստանի եւ Սփյուռքի հայկական մի շարք դպրոցներում: 

ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ ֆիլմի հիման վրա կազմվել է ուսումնամեթոդական ձեռնարկ, որն այս սեպտեմբերից կներառվի դպրոցների կրթական ծրագրերում: 

Ֆիլմի պաշտոնական պրեմիերային ներկա էին նաեւ հասարակական եւ մշակութային գործիչներ, ֆինանսական եւ դատական համակարգի, միջազգային կազմակերպությունների եւ տարատեսակ հիմնադրամների ներկայացուցիչներ: 

«Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմը շուտով հասանելի կլինի YouTube սոցիալական հարթակում:

_MG_8409222.jpg (1.34 MB)

_MG_8197.jpg (1.31 MB)

_MG_8373.jpg (1.09 MB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց...
Նոր կարգավորում. ՀՀ-ում վարձութային վկայականը պարտադիր կդառնա ֆիլմերի բոլոր տեսակի ցուցադրությունների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հաստատեց Վարձութային...
Ուկրաինայում պաշտոնապես ռեաբիլիտացրել են կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին
Փարաջանովն Ուկրաինայում ռեաբիլիտացվել է...
Ամենաշատ