News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի անդամները Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել են շարժման նպատակները, գործունեության ուղղությունները, կազմակերպական կառուցվածքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։

Նշվել է, որ ճակատը բաց է համագործակցության բոլոր այն ուժերի և կազմակերպությունների, անհատների համար, որոնք ընդունում են ազատ, անվտանգ, անկախ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակը:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հենց այդ նպատակի շուրջ է վերջին ամիսներին հանրային լայն քննարկումների արդյունքում ձևավորվել Արցախի ապագայի տեսլականը, նախանշվել են բոլոր ուղղություններն ու վեր են հանվել խնդիները, մշակվել է ճանապարհային քարտեզ: «Տեղի է ունեցել նպատակի և գաղափարի, ոչ թե անձանց շուրջ համախմբում: Արցախի առջև ծառացած մարտահրավերները չափազանց լուրջ են, և դրանց դիմակայելու համար լուրջ աշխատանք և լայն ներգրավվածություն է պահանջվում»,- նշել է նա:

Ճանապարհային քարտեզի հիման վրա նախագծվում են նաև ծրագրեր, որոնք բոլորը ծառայելու են նույն հիմնական նպատակին՝ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ ունենալուն: «Մեզ սպասվող հսկայական աշխատանքը պահանջում է ֆինանսական հիմք: Այդ նպատակի համար սկզբնական փուլում իմ ընտանիքը կներդնի 20 միլիարդ դրամ։ Եվս 40 միլիարդ դրամ ակնկալում ենք ներգրավվել այն հայերից և Արցախի բարեկամներից, որոնք անտարբեր չեն Արցախի ու արցախահայության ճակատագրի նկատմամբ: Վստահ ենք, որ մարդիկ մեր կողքին կկանգնեն։ Դա այն գումարն է, որ կօգնի մեզ առաջին ամենադժվար փուլն անցնել և գնալ առաջ, հնարավորություն կտա Արցախի անվտանգության և զարգացման ճակատն իսկապես դարձնել համահայկական՝ օգտագործելով նաև համահայկական ռեսուրսները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Նա նշել է, որ համագործակցելու են և՛ կառավարության, և՛ տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ, իրականացվելու է թափանցիկ, հետևողական ու համակարգված աշխատանք. «Ժամանակն է լրջորեն անցնել գործի, այս իրավիճակում չգործել մենք պարզապես չենք կարող։ Իմիտացիաների ժամանակ չկա: Ցավոք, այս ընթացքում շատ խոստումներ են տրվել, բայց դրանք չեն կատարվել, դրա համար խոսքերը կորցրել են արժեքը:  Ամենօրյա իրական քայլեր պետք է արվեն: Համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են իրական գործ անել: Եթե մենք հիմա չսկսենք, եթե ինքներս մեզ ու աշխարհին ցույց չտանք, որ պատրաստ ենք պայքարել մինչև վերջ և այլ ճանապարհ չենք տեսնում, մեզ աշխարհը չի աջակցելու»։

Հանդիպման ընթացքում ճակատի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել ճանապարհային քարտեզների ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները, ճակատի կառուցվածքին վերաբերող հարցեր, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է իր կառավարությունը տապալելու փորձի մեջ՝ կարեւոր ներդրումների արգելակման միջոցով
Գերմանիան փորձում է արգելակել կարեւոր ռազմավարական ներդրումները Լեհաստան...
Կարևոր է որակյալ ներդրումների ներգրավումը․ ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրեն
Մենք պետք է ձգտենք ոչ միայն ներդրումների գրավչությունը շատացնել...
2022-ին 15 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում. «Հայաստան» հիմնադրամի նախագահ
«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի ևս իր ուշադրության կենտրոնում կպահի սահմանային համայնքները...
ՀՀ գլխավոր դատախազի ելույթը Սանկտ Պետերբուրգում՝ ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը…
Առաջին անգամ խոշոր միջազգային ներդրողները սկսել են ներդրումներ կատարել հայկական դրամով արժեթղթերում. ՀՀ ԿԲ
Նրա խոսքով՝ Bloomberg գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանում եւ Վրաստանում ներդրումներ կատարելու․․․
Տեղի է ունեցել օտարերկրյա ուղիղ ներդրումների մեծ ներհոսք, որը հասել է ՀՀ ՀՆԱ 5,1 տոկոսին. ֆիննախարար
Անցած տարի նկատվել է օտարերկրյա ուղիղ ներդրումների մեծ ներհոսք...
Ամենաշատ