News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արցախը մնում է իր տեղում, իսկ մենք ստանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության կոնկրետ սահմաններով հավաստիացում հակառակ կողմից, նույնը անում ենք մենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հարցին, թե ի՞նչ է ստանում Հայաստանը, երբ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում:

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ ենք անընդհատ Արցախի խնդրի լուծումը Հայաստանում փնտրում եւ անտեսում Արցախի քաղաքական պատկերացումները իրենց խնդրի լուծման հարցում. «Արցախը իրականացրել է հանրաքվե եւ հռչակել պետություն, ունի իր նախագահը, իր պառլամենտը, իր անվտանգային գործիքակազմը: Այսօր իմ կարծիքով, Արցախն աշխարհի ամենաանկախ պետությունն է, որովհետեւ բոլոր պետական ինստիտուտները կան փակ ճանապարհների պայմաններում»:

Դիտարկմանը, որ Հայաստանն այն ճանաչում է այլ պետության կազմում, պատգամավորն ասաց. «Քանի դեռ Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Արցախն ունի կարգավիճակ: Միջազգային ինչ ձեւակերպման կհասնենք, դրա համար շատ ժողովուրդներ երկար ժամանակ իրենց կռիվը տվել են: Ստացվեց այնպես, որ մեր կռիվը կիսատ է մնացել: Բայց այդ կռվի մասին անընդհատ խոսելով մենք կարծես, ռիսկի ենք դնում ամեն ինչ նորից պատերազմի միջավայր ստեղծելով: Մենք դեռ պետք է հասկանանք մեր պարտության պատճառները»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ-ում ով չի ընդունում իր քաղաքացիությունը, պետք է դուրս գա, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դրա համար մենք ասում ենք, որ փոխանակ այդպիսի ամպագոռգոռ հայտարարություններով շարժվենք, Ադրբեջանը պետք է իր սահմանների մեջ գտնվող Արցախի իշխանությունների հետ խոսի: Ինչքան շուտ խոսեն, այնքան պատկերը հստակ կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ