News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է 1,9 մլրդ. դրամի  շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 83.9 տոկոսով: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, տեղեկացրել է Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները:

Նրա խոսքով՝ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 96,6 տոկոսը:

Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ խիստ նվազել է կազմակերպությունների, մարդասիրական օգնության, համայնքային ու  պետական բյուջեի և այլ միջոցների և հակառակը՝  9,1 տոկոսով աճել բնակչության միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

ԱՎԾ նախագահի տեղեկատվությամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 75,1%-ը կատարվել է պետական բյուջեի, 14,5%-ը` բնակչության, 5,5%-ը՝ մարդասիրական օգնության, 3,9%-ը՝ կազմակերպությունների միջոցներով:

«Հանրապետությունում իրականացված շինարարության 42,5%-ը  բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 41 %-ը` փոխադրումներ և պահեստային տնտեսությանը, 5,7%-ը` մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգմանը, 3,6%-ը` մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտին: Տարածքային առումով հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 40 %-ը բաժին է ընկել մայրաքաղաքին, 31,4%-ը՝ Մարտունու, 26,9%-ը՝ Ասկերանի, 1,7%-ը՝ Մարտակերտի շրջաններին»,-ընդհանրացրել է Մ.Մինասյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ