News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրար մեջ դերեր են բաժանել եւ փորձում են հասարակության մեջ սերմանել, որ Արցախը հայկական չէ եւ պետք է հրաժարվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Այս վիճակը հատկապես ցայտուն դարձավ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո։ Եթե մինչեւ Փաշինյանի վերջին մամուլ ասուլիսն այս քաղաքական խմբակն ուղղակի մանեւրումներ էր անում, այժմ իրենք ուղիղ հայտարարում են՝ Արցախը միայնակ են թողնում։ Մեկը մյուսի հետեւից ասում են, որ արցախցիների իրավունքները պետք է պաշտպանեն արցախցիները, եւ որ Հայաստանի միայն իր շահերը կարող է ներկայացնել։ Օրինակ՝ Գուրգեն Արսենյան էլ հայտարարում է, որ իր համար Արցախում ապրող հայը նույնն է, ինչ Գլենդելումը, ոչ մի խնդիր։ Ես միշտ խուսափել եմ ասել, բայց ՔՊ խմբակը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետական դավաճաններ են, հայեր չեն, եւ մի օր գալու է, երբ իրենք կանգնելու են դատարանի առջեւ որպես պետական դավաճան՝ հայության եւ հայկականության հանդեպ գործած հանցանքների համար»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե արցախյան կողմը ներկայացնի Արցախի նախագահը։

«Այլ կերպ Արցախը միանշանակ չի մասնակցելու այդ բանակցություններին, բացառվում է։ Ինձ համար աբսուրդ է, որ իրենք հանձնում են Արցախը եւ միաժամանակ ասում՝ արցախցիներն որոշում իրենց ապագան։ Հանձնում են Արցախն Ադրբեջանին եւ ասում՝ Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքուի հետ»,- ընդգծեց Հակոբյանը։

Տպել
Ամենաշատ