News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցները շարունակում են նախօրեին հայտարարված բողոքի անընդմեջ ակցիան Երեւանի Ազատության հրապարակում:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը հրապարակից, ժամը 2:15-ի դրությամբ, Ազատության հրապարակում իրավիճակը խաղաղ է: Ազատության հրապարակում մոտ երեք տասնյակ վրաններ են խփված: Ակցիայի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում մարզերից ժամանած ակտիվիստները, շատ են երիտասարդները: Ելույթներ կամ երաժշտություն չի հնչում: Ազատության հրապարակի մերձակայքում ոստիկանների կուտակումներ չեն նկատվում: Ակցիան շարունակվում է ահագնացող անձրեւի տակ:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվեց բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին: Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում: Միաժամանակ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել իշխանությունների հետ առկախված երկխոսությունը: Հոկտեմբերի 1-ին, ժամը 15-ին մեկնարկելու է հանրահավաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ