News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը ուրբաթ դատապարտել է Գերմանիայում թուրք լրագրողների ձերբակալությունը, որը տեղի էր ունեցել անցած շաբաթ՝ դա անվանելով «մամուլի ազատության խախտում»։

«Մենք անընդունելի ենք համարում, որ անվտանգութան գերմանական ուժերը ձերբակալել են  թուքր լրագրողների FETO փախստական անդամի (թուրքական իշխանություններն այսպես են անվանում քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի կողմնակիցներին) բողոքի հիման վրա։

«Այն, ինչ կատարվել է Գերմանիայում, մամուլի ազատության խախտում է»,- ասել է Էրդողանը այն հարցազրույցում, որը հեռարձակվել է թուրքական A Haber հեռուստաընկերության ուղիղ եթերում։

«Նրանց վարքը, որոնք քննադատում են Թուրքիային մամուլի ազատության հարցում, ամոթալի է»։

Ոչ մի լրագրող մեր երկրում չի կալանավորվել իր աշխատանքը կատարելու համար։

Լրագրողներից շատերը, որոնց նրանք անվանում են բանտարկյալներ, նստած են բանտում զենքի մաքսանենգության կամ մարիխուանա կամ հերոին պահելու համար»,- նշել է Էրդողանը։

Թուրքական Sabah թերթի առաջատար լրագրողներ Իսմայիլ Էրելը եւ Ջեմիլ Ալբայը ձերբակալվել են մայիսի 17-ի վաղ առավոտյան, այն բանից հետո, երբ տասնյակ ոստիկաններ շրջայց են կատարել Ֆրանկֆուրտի նրանց տներում։ Նրանց հեռախոսները, նոութբուքերը եւ էլեկտրոնային սարքերընառգրավվել են ոստիկանության կողմից, տեղեկացրել է «Անադոլուն»։

Ձերբակալությունից մի քանի ժամ հետո նրանք ազատ են արձակվել։

Նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք ռեպորտաժ էին գրել Գյուլենի կողմնակիցների մասին։

Ավելի վաղ Գերմանիան կանչել էր Բեռլինում Թուրքիայի դեսպանին եւ մերժել Անկարայի բողոքը մամուլի ազատության խախտման մասին՝ Ֆրանկֆուրտում կառավարամետ երկու լրագրողների ենթադրյալ ձերբակալության հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուպերտ Մերդոկը հեռացել է Fox Corp-ի եւ News Corp-ի նախագահի պաշտոնից
Նրա որդին ՝ Լահլան Մերդոկը, կդառնա News Corp-ի միանձնյա նախագահը եւ կշարունակի զբաղեցնել Fox-ի նախագահի ․․․
Հանրահավաքի ժամանակ ՔՊ-ի աջակիցները շիշ են նետել և դրոշի կոթով հшրվածել լրագրողին․ ՀԺՄ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարությունը է տարածել...
Իրանի երեք հիմնական լրատվամիջոցները հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
Դրանում ներառված են Fars և Tasnim լրատվական գործակալությունները...
Խստորեն դատապարտում ենք լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները. ՀԺՄ
Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը որևէ երկրում ժողովրդավարության հիմնասյուներից մեկի՝ խոսքի ազատության երաշխիքն է...
ՀՀ վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի երկու հայցերն ընդդեմ «168 ժամ»-ի. Արամազդ Կիվիրյան
Նշված գործերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան փաստարկելով…
Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրել են փաստաթուղթ մեդիա ոլորտում համագործակցության մասին
ՀՀ-ն եւ ՌԴ-ն սեպտեմբերի 8-ին ստորագրել են համագործակցության փաստաթուղթ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ