Շրջափակված Արցախում անկում է գրանցվել սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող բոլոր կարեւոր ուղղություններում:Այս մասին ավում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հիմնական ցուցանիշները:
Համախառն ներքին արդյունքը կազմել է 37 միլիարդ 200 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 52 միլիարդ 900 միլիոն դրամի դիմաց:
Կայուն աճը միայն գներին է վերաբերում: Գները նախկինի պես անվերահսկելի չեն, բայց շատ ապրանքատեսակների մասով շարունակում են բարձր մնալ:
