News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պրիշտինան և Բելգրադը պետք է անհապաղ երկխոսության մեջ մտնեն ԵՄ ղեկավարության ներքո, քանի որ սա խաղաղությանն ու կարգավորմանն ուղղված  միակ ճանապարհն է։ Այս մասին իր թվիթերյան գրառման մեջ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Պրիշտինան պետք է գնա լարվածության լիցքաթափման և ապակայունացնող միակողմանի քայլեր չձեռնարկի։ ՆԱՏՕ-ի  KFOR -ը կշարունակի անվտանգ իրադրություն ապահովել»,- նշել է Ստոլտենբերգը։

Կոսովոյի հյուսիսում մայիսի 26-ին բախումներ են տեղի ունեցել Կոսովոյի սերբերի և ոստիկանության միջև։ Սերբերը դժգոհ են տեղական ընտրությունների արդյունքներից, որոնք նրանք բոյկոտել էին, և որոնցում հաղթել են ալբանացիները։

Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը տեղեկացրել է Կոսովոյի հետ վարչական գծի ուղղությամբ Սերբիայի ԶՈՒ ստորաբաժանումների ծավալման մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ