News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հիմա այս իշխանությունները մեզ համոզում են, որ այլ ճար չկա, քան հանձնվելն է, բայց մենք այսօր ունենք բանակ, ունենք պետականություն, բայց չունենք ղեկավար: Այս մասին «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի  ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ-ական Տարոն Տոնոյանը:

«Ովքեր որ մեզ կադաստրի վկայականի մասին նոր թեզեր են ասում, թող գնան երեք տառ դառնան: Մենուայի տղա Արգիշըտին այդ վկայականը թողել էմեզ  արդեն, Մեսրոպ Մաշտոցն իր այբուբենով եւ մեր տղաներն իրենց արյամբ այդ վկայականը թողել են մեզ: Մենք պետք է մեծ նպատակներ ունենանք, որ գոնե Հայաստանն ու Արցախը պահենք»,-ասաց նա:

Տոնոյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում քաոս է տիրել. «Կառավարման ճգնաժամ, իրեն գերագույն հրամանատր հռչակած 0 գիտելիքներով, պադվալներում թաքնվող: Մենք պետք է կրկնենք մեր պապերի սխրանքը, որը գործել են 105 տարի առաջ»,-ասաց նա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ