News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Ռուսաստանի առաջարկած «գազային հաբի» բանակցային գործընթացը կարող է ակտիվանալ առաջիկայում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի վարչակազմում ունեցած աղբյուրին։

Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակելուց հետո խոստացել է իրականացնել «գազային հաբի» նախագիծը։ Նա հաղթել է ընտրողների ձայների 52 տոկոս արդյունքով։ Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հունիսի 1-ից ոչ շուտ։

«Կարծում եմ, առաջիկայում բանակցությունները հաբի վերաբերյալ կակտիվանան»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Գազի առքուվաճառքի գործողությունները ՌԴ առաջարկած գազային հաբով նախատեսվում է սկսել 2024թ., տեղեկացրել է էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ Թուրքիան սկսել գազային հաբի ուղղությամբ աշխատանքը։ Նրա խոսքով՝ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում Հունգարիան եւ Սերբիան, շահագրգռված են հաբով գազ ստանալու հարցում։

ՌԴ եւ Թուրքիայի նախագահները անցած տարվա հոկտեմբերին հանձնարարել էին մանրամասն մշակել Թուրքիայում գազային հաբի ստեղծման հարցը։ Դրանով, մասնավորապես, կարելի կլիներ տեղափոխել գազի մատակարարումը վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Խոսքը ոչ միայն Թուրքիայում առեւտրային հարթակի ստեղծման մասին էր, այլ նաեւ ենթակառուցվածքի զարգացման եւ հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման, տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Կարող են մասնակցել նաեւ այլ երկրներ, ասել է նա. հարավային ուղղությամբ Եվրոպա կարող են գազ մատակարարել նաեւ Ալժիրը, Կատարը եւ Ադրբեջանը։

«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրն ասել է, որ Էրդողանը մտադիր է շարունակել միջնորդությունն Ուկրաինայի հարցում։

«Ուկրաինայի թեման, Թուրքիայի միջնորդությունն այդ հարցում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։ Կշարունակվեն հրադադարի եւ խաղաղ բանակցությունները վերսկսելու կոչերը։ Այս հակամարտությունում հաղթողներ չեն լինելու, ասել է նախագահը»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Նա ավելացրել է, որ Էրդողանի համար առաջնահերթ է նաեւ «ցորենի գործարքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազով հարուստ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կոչերն աճում են՝ էթնիկ զտումների մտավախությունների պատճառով.Politico
Չորեքշաբթի օրը Ադրբեջանը փաստացի հարկադրեց կապիտուլյացիայի ենթարկվել անջատողական...
Bloomberg. Աշխարհի նավթավերամշակման գործարաններն անզոր են բավարար քանակությամբ դիզելային վառելիք արտադրել
Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը փակել են անմշակ նավթի արտադրման ծորակները․․․
Իրանը 20 օրից շահագործման կհանձնի ավելի քան 450 կմ երկարությամբ նավթամուղը երկրի հարավում
Քերմանի հարավից խողովակաշարը կձգվի մինչև Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Ռազավի Խորասան...
Բայրաքթար․ Թուրքիան առաջիկա տարիներին Ռուսաստանից գազի ավելի խելամիտ գներ է ակնկալում
Բայրաքթարի խոսքով՝ Թուրքիան 38 մլրդ դոլար է վճարել գազի ներկրման համար, իսկ 40 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին․․․
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0,9 տոկոսով ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 94,54 դոլարի․․․
Բայրաքթար․ Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում է երկրորդ ԱԷԿ-ի կառուցման հարցը
Թուրքիան ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ քննարկում է Սեւ ծովի ափին գտնվող Սինոպ շրջանում երկրորդ ԱԷԿ-ի կառուցման հարցը․․․
Ամենաշատ