News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտությունը, տեղեկացրել է inbusiness.kz-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Օրերս Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանին առաջարկեց մտնել Միութենական պետության մեջ։ Ես ըստ արժանվույն գնահատեցի նրա կատակը։ Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գոյություն ունեն նաեւ այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա այն մեզ պետք չէ, քանի որ մենք միացել ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին։ Մենք  հավատարիմ ենք մնում այդ միջազգային փաստաթղթերի շրջանակներում ունեցած պարտավորություններին»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահը հանդես էր եկել առաջարկով, որպեսզի Ղազախստանը եւ հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններ մտնեն Բելառուսի եւ Ռուսաստանի միության մեջ, որպեսզի ավելի մոտ լինեն միջուկային զենքին եւ դրանից օգտվելու հնարավորություն ունենան։

 Դա, ըստ Լուկաշենկոյի, հեշտ է անել. «Պետք է մտնել Բելառուսի եւ Ռուսաստանի միություն, եւ բոլորի համար միջուկային զենք կլինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ