News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է է ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։ Այս մասին այսօր՝ մյիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս հարցի շուրջ ես անձամբ խոսել եմ «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Խուդավերդյանի հետ»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետարանից չեն բացառում ընկերության հետ համագործակցություն հաստատելը։ Ներկայումս «Յանդեքս»-ն արդեն առաջարկներ է ներկայացրել քաղաքային իշխանություններին։

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի շահագործմանը, ապա մինչև սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքից դուրս կբերվեն բոլոր հին «Գազելները», իսկ երթուղիները կհամալրվեն ավտոբուսների նոր խմբաքանակներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ