
Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոեւը երկուշաբթի ժողովրդին եւ խորհրդարանին ուղղված ուղերձում հույս է հայտնել, որ երկրի մուտքը Ռուսաստանի կազմ կլինի առաջիկայում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հարավային Օսիայի Հանրապետությունը նաեւ լիովին աջակցել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի մուտքին Ռուսաստանի Դաշնություն։ Մենք ուրախ ենք մեր ընկերների համար, որ եկել է պատմական պահը, երբ Ռուսաստանի հետ վերամիավորվելու ժողովրդի ցանկությունը համընկել է այդ քայլն իրականացնելու աշխարհաքաղաքական հնարավորության հետ։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ նաեւ կհասնի Հարավային Օսիայի հերթը»,- ասել է նա։
Գագլոեւը նաեւ ընդգծել է, որ Հարավային Օսիան հստակ սահմանված արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունի. նրա գլխավոր դաշնակիցը կա եւ կլինի Ռուսաստանը։
Նրա խոսքով, Հարավային Օսիան կառուցողական եւ բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության հետ, որը «ըմբռնումով է վերաբերում բոլոր խնդիրներին եւ պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում»: