News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Այսինքն՝ սա, փաստացի, կիբեռզենքի կիրառում է: Սա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին՝ կիրառել Հայաստանում կիբեռզենք: Օրինակ՝ Աննա Նաղդալյանն այդ շրջանում եղել է ԱԳՆ խոսնակ, նրան անընդհատ վարակել են: Ի դեպ ամեն վարակումը շատ թանկ է»,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանար գնել դա ռազմական գործողությունների ժամանակ, Իսրայելն արգելք կդներ. «Որովհետեւ այդ ընթացքում Ադրբեջանի հետ լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն ունեին։ Չեմ կարծում, որ այդ ընթացքում Իսրայելի բանակը թույլ կտար վաճառել Հայաստանին Pegasus լրտեսական ծրագիր»,– հայտնեց նա»։

նշենք, որ «Amnesty International»–ն իր զեկույցում հայտնել է, որ 2021 թվականի ապրիլ–մայիսին Pegasus-ի զոհ են դարձել լրագրողներ, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, քաղաքական գործիչներ եւ այլք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Իլոն Մասկին հրավիրել է 2024 թվականի Թուրքիայի տեխնոլոգիական ցուցահանդեսին
Հավատում եմ, որ փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ․․․
Իրատեսական է ՏՏ, թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը. Լյուքսեմբուրքի դեսպան
ԲՏԱ նախարարն ընդունել է Լյուքսեմբուրգի նորանշանակ դեսպանին...
Ղարաբաղ Տելեկոմի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ղարաբաղ Տելեկոմի Ձեր հեռախոսահամարները…
Մեր նպատակն է Իսրայելն արհեստական ​​ինտելեկտի ոլորտում աշխարհի թիվ 3 երկիրը դարձնել. Նեթանյահու
Արդեն մի քանի ամիս է, ինչ մշակում եմ ազգային ծրագիր...
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը վերապատրաստման անվճար դասընթացներ կանցկացնի արցախահայերի համար
Եկեք միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր հայրենակիցների ոտնահարված...
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ