News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը կիրականացնի «Մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» խորագրով նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կենտրոնը նախագիծն իրականացնում է Իրանի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ:

Նախագծի մեկնարկը կտրվի մայիսի 30-ին ԳԱԿ պատկերասրահում՝ վրացի արվեստագետ Գիորգի Միսաուրիի աշխատանքների անհատական ցուցահանդեսով։

Նախագիծը կշարունակվի մինչև հունիսի 15-ը:

Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով Վրաստանից և Իրանից ժամանած ժամանակակից արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ, հանդիպումներ կունենան Հայաստանում: ԳԱԿ-ն իր երևանյան և մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստային մեծ հարթակ այդ արվեստագետների համար՝ իրականացնելու և ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը, փոխանցելու գիտելիքներն ու հմտությունները հայ պատանիներին և երիտասարդներին։

Տիկնիկագործություն, պար, վիզուալ արվեստ, գեղագրություն, պատմասացություն․ նախագծի ընդգրկումը լայն է և  հետաքրքիր։ Այն դառնալու է մշակութային խաչմերուկ երեք երկրների արվեստագետների և արվեստասերների համար։

Նախագիծը կնպաստի հարևան երկրների միջև միջմշակութային կապերի ամրապնդմանն ու ստեղծմանը՝ ընդգծելով ազգային մշակութային ավանդույթների նմանություններն ու տարբերությունները: Ուսումնաճանաչողական և ստեղծագործական անախագիծը նաև հնարավորություն է մարզային արվեստասեր հանրության համար ծանոթանալու արտերկրի արվեստագետների արվեստին, ստեղծագործելու և ներկայացնելու տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները:

Ծրագրի շրջանակում կանցկացվեն հետևյալ աշխատարանները․

  • Ֆիզիկական թատրոն (Երևան, Գյումրի, Վանաձոր)

Դասընթացավար՝ Էլնազ Շեշգելանի (արտիստ, տիկնիկավար, պարող),

  • Տիկնիկագործություն (Երևան, Գյումրի, Վանաձոր)

Դասընթացավար՝ Թորֆե Էխլասի (տիկնիկագործ),

  • Ցիանոտիպ տեխնիկա (Երևան, Գյումրի, Վանաձոր)

Զահրա Յազդանի Նիա (վիզուալ արտիստ),

  • Ազգային պարեր (Երևան, Գյումրի, Դիլիջան)

Գիորգի Մետրևելի (խորեոգրաֆ),

  • Գեղագրություն (Երևան, Գյումրի, Դիլիջան)

Գիորգի Սիսաուրի (գեղագիր, նկարիչ): 

Տպել
Ամենաշատ