News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 25-ամյա բնակչի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ  ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային  վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացված տեղեկություններն  իրացնելիս՝  2023թ․  մայիսի 26-ին՝ ժամը 20:40-ին,  Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել և իր կողմից շահագործվող «OPEL ASTRA G» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել 25-ամյա երիտասարդի բնակության վայրում և վերջինիս կողմից վարած «OPEL ASTRA G» մակնիշի ավտոմեքենայում, որի ընթացքում վերջինս ավտոմեքենայի սրահի տարբեր հատվածներից ներկայացրել է ընդհանուր 140 հատ կպչուն ժապավենով փաթեթավորված զանգված, չորս հատ կաթոցիչ, ինչպես նաև` մեկ հատ էլեկտրոնային կշեռք:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը, չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել ու պահել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ, որից հետո «Մեթամֆետամին»  տեսակի թմրամիջոցից առանձնապես խոշոր չափերով՝ 1,52 գրամ քաշով թմրամիջոցը, իրացման համար նախապես կշռված և հարմար փաթեթավորված 10 փաթեթներում, ինչպես նաև «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցից առանձնապես խոշոր չափերով՝ 1,57 գրամ քաշով թմրամիջոցը, իրացման համար նախապես կշռված և հարմար փաթեթավորված 5 փաթեթներում, իրացնելու նպատակով 2023 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում, իր կողմից վարված «OPEL ASTRA G» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու մոտակա տարածք, որտեղ վերջինս հայտնաբերվել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ