News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԺ մշտական հնձնաժողովներում այսօր՝ մայիսի 30-ին, շարունակվում են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Այսօրվա նիստի օրակարգում են հետեւյալ ոլորտների կատարողականների քննարկումը.

հարկային և մաքսային քաղաքականություն,

արդյունաբերություն,

էներգետիկա և բնական պաշարներ,

տրանսպորտ և կապ,

տեղեկատվական տեխնոլոգիաներ,

հանրային ծառայությունների կարգավորում,

տնտեսական մրցակցության պաշտպանություն,

անշարժ գույքի կադաստրի ոլորտ,

քաղաքաշինություն,

ջրային տնտեսություն և սակագնային քաղաքականություն

Զեկուցողներն են՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը,  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գ. Գևորգյանը:

Հրավիրված է  Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ