News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր էջում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հերցոգը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավերի համար։ vesty.co.il-ի տեղեկության համաձայն՝ Իցհակ Հերցոգը եւ նա տիկին Միխալը Բաքու են թռել մայիսի 30-ի առավոտյան։ Այցի սկսվելուց առաջ, որը տեւելու է երկու օր, նախագահն ասել է, որ «ուղեւորությունը շատ կարեւոր է երկկողմ հարաբերությունների համար, այն հնարավոր է դարձել նախագահ Իլհամ Ալիեւի անձնական հրավերի շնորհիվ»։ «Ադրբեջանը մեզ համար բարեկամական երկիր է եւ շատ կարեւոր, կարելի է անգամ ասել՝ առանցքային մեր արտաքին հարաբերությունների համար...»,- ասել է Հերցոգը։

Օդանավակայանում Իսրայելի նախագահին կդիմավորեն 30 երեխաներ, որոնք սովորում են տեղի հրեական ԽԱԲԱԴ դպրոցում։ Հերցոգի ուղեւորության ժամանակ նրան ուղեկցում է առողջապահության եւ ներքին գործերի նախարար Մոշե Արբելը։ Այցի ընթացքում կստորագրվի  երկկողմ համաձայնագիր Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Բացի պաշտոնական հանդիպումներից, Հերցոգը տիկնոջ հետ կմասնակցի տոնական միջոցառմանը՝ նվիրված Իսրայել պետության ստեղծման 75-ամյակին, եւ կհանդիպի տեղի հրեական համայնքի ակտիվիստների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ