
Չինաստանի արգելոցներից մեկում նկատվել է հազվագյուտ կենդանի, որը համարվում է միակն աշխարհում:
Վոլոնգ ազգային արգելոցը, որը գտնվում է Չինաստանի Սիչուան նահանգում, վերջերս հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ալբինոս հսկա պանդան շրջում վայրի բնության մեջ, հաղորդում է Չինաստանի CCTV-ն:
Փետրվարին արված տեսանյութում երևում է՝ ինչպես է վարդագույն աչքերով, ամբողջովին սպիտակ պանդան շփվում երկու այլ պանդաների հետ՝ սովորական սև և սպիտակ գույներով, որոնք ենթադրվում է, որ մայրն ու նրա ձագն են:
Արգելոցը նաև հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է ալբինոս պանդան կռվում և, հնարավոր է, զուգավորում մեկ այլ պանդայի հետ, հայտնում է iPanda պետական սոցիալական ցանցը:
Անձնակազմը կշարունակի հսկել պանդային և կփորձի ԴՆԹ հավաքել հետագա հետազոտությունների համար: