News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դանիայի կառավարությունը երեքշաբթի հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում եռապատկելու է իր պաշտպանական բյուջեն՝ կապված Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու հետ, հաղորդում է AFP-ը։

Դանիան մտադիր է հասնել անհրաժեշտ նպատակին՝ մինչեւ 2030 թվականը համախառն ներքին արդյունքի երկու տոկոսը ծախսել ռազմական կարիքների վրա, նպատակ, որին հասնում են դաշինքի 30 անդամներից քչերը:

«Կառավարությունը ցանկանում է զգալիորեն ամրապնդել Դանիայի պաշտպանությունն ու անվտանգությունը՝ առաջիկա 10 տարիների ընթացքում դրա համար հատկացնելով մոտ 143 միլիարդ կրոն (20,5 միլիարդ դոլար)»,-ասվում է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենի հայտարարության մեջ:

2024 թվականին սարքավորումների, անձնակազմի եւ ենթակառուցվածքների ներդրումները կկազմեն 6,9 միլիարդ կրոն, իսկ 2033 թվականին կհասնեն 19,2 միլիարդ կրոն:

Դանիան պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 1,38 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ