News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի բարձրացրած երկու հարցերը կարգավորվել են Թեհրանի բարի կամքի շնորհիվ, որը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել, եթե գործակալությունը հավատարիմ մնա իր զուտ մասնագիտական աշխատանքին, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) եւ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) միջեւ վերջին տեխնիկական բանակցությունների ընթացքում ԱԷՄԳ-ի բարձրացրած գործը օբյեկտներից մեկի մասին (ենթադրվում է՝ Աբադեհի օբյեկտը) կարգավորվել է։ Այսպիսով, երկրորդ գործը գործակալությունը փակել է, տեղեկացրել են հարցին ծանոթ աղբյուրները։

Բացի այդ, փակվել է նաեւ ԱԷՄԳ ենթադրյալ գործը 83,7 մաքրությամբ ուրանի մասնիկներ գտնելու մասին։

ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսիի մարտին Թեհրան կատարած այցի ժամանակ, մասնավորապես, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ նրա հանդիպման ընթացքում, Իրանի նախագահն ասել էր նրան, որ, հենվելով բարի կամքի վրա եւ կատարելով իր պարտավորությունները՝ երկիրը պահում է համագործակցությունը գործակալության հետ ամենաբարձր մակարդակում, եւ եթե ԱԷՄԳ-ն հավատարիմ մնա տեխնիկական մոտեցմանը եւ չհայտնվի այն տերությունների ազդեցության տակ, որոնք ձգտում են գերիշխանության, այդ համագործակցությունը կարող է շարունակվել եւ զարգանալ՝ դառնալով երկու կողմերի միջեւ առաջացած դրական մթնոլորտի պահպանման կարեւորագույն պատճառներից մեկը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը հայտարարել է, որ Իրանը սպառնում է երկրի միջուկային օբյեկտներին
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իսրայելի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Իրանի եւ նրա ․․․
Ճապոնիան առաջարկել է իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման նախաձեռնություն
Նա  հայտարարել է, որ Ճապոնիայի ցանկացած նախաձեռնություն, որը համապատասխանում է Իրանի շահերին, Թեհրանի ․․․
Թեհրանը դրական հաղորդագրություններ է ստանում Վաշինգտոնից, բայց հետեւություններ է անում ամերիկացիների գործողություններից
Նա նշել է, որ ԳՀՀԾ-ի վերածննդի հարցը քննարկել է իր օմանցի գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է դիտարկել ․․․
Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել. Ռայիսի
Ուրանի հարստացումը եվրոպական կողմի պարտավորությունները չկատարելու պատասխանն է...
ԱԷՄԳ ղեկավարը նախատեսում է Իրանի նախագահի հետ քննարկել հավատարմագրված տեսուչներին հետ կանչելու հարցը
Գրոսին ցանկանում է Իրանի նախագահ Ռայիսիի հետ քննարկել...
Իրանի ԱԳՆ․ ԳՀՀԾ-ով իր պարտավորությունները չկատարելու ԵՄ որոշումն անօրինական է
Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ ․․․
Ամենաշատ