News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մի շարք երկրներում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչների պաշտոնները թափուր են մնում։ Դեռ չի հաջողվում համապատասխան թեկնածուներ գտնել։ Մայիսի 30-ին Ազգային ժողովում՝ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարեց Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Առեւտրային ներկայացուցչիների թափուր աշխատատեղեր կան Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում։ «Նախարարությունն, իհարկե, ցանկանում է լրացնել դրանք, բայց զգուշությամբ։ Կարեւոր է, որ մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն այս աշխատանքը, կենտրոնանան արդյունքի վրա»,- ընդգծեց Քերոբյանը։

Այսօրվա դրությամբ, ինչպես նշեց նախարարը, Հայաստանն ունի ընդամենը երկու առեւտրային ներկայացուցիչ՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում եւ Իրանում։ Նախկինում ներկայացուցիչներ կային ԵՄ-ում (նստավայրը՝ Բրյուսել), ինչպես նաեւ առանձին եվրոպական երկրներում։ Առեւտրային ներկայացուցիչ կար նաեւ Ռուսաստանում։

«Իրանի հետ ապրանքաշրջանառությունը երկու տարում կրկնապատկվել է։ Այնուամենայնիվ, կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք խոչընդոտում են հետագա զարգացմանը: Ընդ որում՝ եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ»,- հավելեց պաշտոնյան։

Նա հստակեցրեց, որ Ռուսաստանում Հայաստանի ներկայացուցիչն, ըստ էության, Վերին Լարսի անցակետում (Վրաստանի հետ սահմանին) մաքսային կցորդն է։ Վերջինս զբաղված է ոչ թե հայկական արտահանման խթանմամբ, այլ ընթացակարգային մաքսային հարցերով, ինչպես նաեւ մեքենաների երթեւեկությամբ։

«Ռուսաստանում, որը Հայաստանի համար  հսկայական եւ շատ կարեւոր շուկա է, անհնար է արտահանման զարգացումը մեկ անձի հանձնարարել։ Այնպես որ, մենք բաց ենք համագործակցության համար բոլոր շահագրգիռ ձեռնարկատերերի հետ, որոնք գործում են ռուսական շուկայում»,- ասաց նախարարը։

Միաժամանակ Հայաստանը շարունակում է աշխատել արաբական շուկայի եւ Ասիայի այլ տարածաշրջանների յուրացման, ինչպես նաեւ եվրոպական, ամերիկյան եւ այլ շուկաներում իր ներկայության ընդլայնման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ