News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2023 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 23:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին է ներակայացել Հ․Մ․-ն և հայտնել, որ 23:20-ի սահմաններում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 40 հասցեի մոտ իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից 7 անգամ կրակել և սպանել է Դ․Թամարյանին:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Շտապ օգնության ենթակայանից, որ ժամը 23:30-ի սահմաններում, շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 42/2 հասցե՝ «Նեպտուն» մարզահամալիրի մոտ, որտեղ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի: Պարզվել է, որ վերջինս հանդիսնում է 18-ամյա Դ․Թամարյանը:

2023թ․ մայիսի 29-ին՝ ժամը 23:40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Հ․Մ․-ն ձերբակալվել է, վերջինիս անձնական խուզարկությամբ հանտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ստեղծվել է քննչական խումբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի պարկուճներ, առգարավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և զննվել: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները, այդ թվում նաև՝ շարժառիթը լիարժեքորեն պարզելու նպատակով։

Իսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը վենդետա է. հաշվեհարդար է տեսել եղբոր սպանության համար. մանրամասներ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ