News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օսլոյում այս շաբաթ ՆԱՏՕ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ փորձ կարվի հարթել տարաձայնությունները դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում, քանի որ դաշնակիցները տարակարծիք են հուլիսյան գագաթաժողովում Կիեւին դաշինքին անդամակցելու «ճանապարհային քարտեզ» տրամադրելու հարցում, գրել է Reuters-ը։

ՆԱՏՕ-ն չի բավարարել Ուկրաինայի արագացված անդամակցության խնդրանքը, քանի որ արեւմտյան կառավարությունները, ինչպիսին են ԱՄՆ-ն եւ Գերմանիան, զգուշանում են այնպիսի քայլերից, որոնք, նրանց կարծիքով, կարող են դաշինքին մոտեցնել Ռուսաստանի հետ ակտիվ պատերազմի մեջ մտնելուն։

Սակայն ե՛ւ Կիեւը,  ե՛ւ նրա որոշ դաշնակիցներ Արեւելյան Եվրոպայում պնդում են, որ ՆԱՏՕ-ն գոնե նախաձեռնի կոնկրետ քայլեր, որպեսզի Ուկրաինան մոտենա դաշինքին անդամակցությանը հուլիսի 11-12-ին Վիլնյուսի գագաթաժողովում։

«Շատ տխուր կլիներ, եթե որեւէ մեկը կարողանար գնահատել Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքները որպես Ռուսաստանի հաղթանակ, որը կխանգարեր այն բանին, որ Ուկրաինան դառնար ՆԱՏՕ անդամ»,- ուրբաթ ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։

Անցած շաբաթ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հասկանալ է տվել, որ Ուկրաինան չի կարողանա դաշինք մտնել այնքան ժամանակ, քանի դեռ երկրում շարունակվում է հակամարտությունը։

«Դաշինքի անդամ դառնալը պատերազմի թեժ պահին օրակարգում չկա,- ասել է նա։- Հարցն այն է, թե ինչ տեղի կունենա, երբ պատերազմն ավարտվի»։

2008թ. Բուխարեստում  ՆԱՏՕ գագաթաժողովում որոշվեց, որ Ուկրաինան ի վերջո կդառնա կազմակերպության անդամ։

Սակայն այդ ժամանակվանից ղեկավարները կանգ են առել այնպիսի քայլերի վրա, ինչպիսին է Կիեւին անդամակցության գործողությունների պլանի տրամադրումը, որում նշվել էր ՆԱՏՕ-ին երկրի մերձեցման ժամանակացույցը։

Սպասվում է, որ Օսլոյում հանդիպման շրջանակում չորեքշաբթի եւ հինգշաբթի արտաքին գործերի նախարարները կանդրադառնան ՆԱՏՕ նոր ղեկավարի թեմային, քանի որ Սթոլտենբերգը պետք է հեռանա սեպտեմբերին։

Այնինչ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում  նոր ազդակ հաղորդեց փակուղուց դուրս գալու ջանքերին, որի մեջ հայտնվել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը Թուրքիայի եւ Հունգարիայի առարկությունների պատճառով։

Սակայն Օսլոյում որեւէ առաջընթացի հասնելը քիչ հավանական է, քանի որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն չի մասնակցելու, ասել են Շվեդիայում, չնայած նրա եւ Թոբիաս Բիլսթրեմի (Շվեդիա) միջեւ, այնուամենայնիվ, բանակցություններ տեղի կունենան «առաջիկայում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի գլխավոր մարտահրավերը հրետանու բացակայությունն է
Այնուհետև, կասեի՝ հակաօդային պաշտպանություն...
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Ամենաշատ