News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեպի ՌԴ ծովային փոխադրումները ժամանակային առումով ավելի երկար չեն լինի, քան Վերին Լարսի ավտոմոբիլային ճանապարհով։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ընդ որում, ինչպես նշեց Քերոբյանը, արժեքը կարող է ավելի ցածր լինել։

«Բաթումի-Նովոռոսիյսկ երթուղով կոնտեյներատար նավն արդեն գործարկվել է եւ Վերին Լարսին իրական այլընտրանք է դարձել»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ «S&M Logistics» ընկերության կողմից կառավարվող կոնտեյներատար նավն արդեն երկու փորձնական չվերթ է իրականացրել։

«Նոր երթուղին ունի նաեւ ծավալների առավելություն։ Որքան մեծ է փոխադրման ծավալը, այնքան ցածր է փոխադրվող բեռի միավորի գինը։ Այնպես որ, այդ երթուղին շահավետ է նաեւ գնային առումոով»,-նկատեց նախարարը։

Ի վերջո, այդ փոխադրումները՝ ի տարբերություն սողանքների եւ ձյան տեղումների պատճառով տարեկան մի քանի անգամ փակվող Վերին Լարսի լեռնանցքով փոխադրումների, գրեթե կախված չեն եղանակային պայմաններից:

«Դա թույլ է տալիս ավելի հեշտ պլանավորել փոխադրումները»,-ընդգծեց Քերոբյանը։

Բացի այդ, «Ռուսական երկաթուղիներ»-ը եւ Հայաստանում նրա դուստր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղին», մի քանի տարի առաջ զեղչեր էին հայտարարել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկու ուղղություններով փոխադրվող բեռների համար։ Խնայողությունները հատկապես նշանակալի էին երկար հեռավորությունների ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ