News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունում շնորհակալություն է հայտնել պաշտպանության ոլորտում օգնության եւ աջակցության համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ալիեւը «ուրախությամբ նշել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ երկարաժամկետ համագործակցությունը»։

«Ադրբեջանին արդեն երկար տարիներ հասանելի է այս ոլորտի իսրայելական ժամանակակից տեխնիկան, որն օգնում է մեզ արդիականացնել մեր պաշտպանունակությունը եւ թույլ է տալիս պաշտպանել մեր պետականությունը, մեր արժեքները, մեր ազգային շահերը եւ մեր տարածքային ամբողջականությունը»,- հավելել է Ալիեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ