News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացմամբ երկուշաբթի կզբաղվի աշխատանքային խումբը՝ փոխվարչապետներից մեկի գլխավորությամբ ։ Այս մասին  այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

2021 թվականին, հիշեցրեց նա, օդանավակայանի թռիչքուղին վերանորոգվել է։ Այն չի համապատասխանել միջազգային չափանիշներին։ Վերանորոգվել է նաեւ տերմինալի մի մասը։  

«Այժմ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծել ենք աշխատանքային խումբ՝ օդանավակայանների զարգացման հարցերով»,-նշեց նա։

Հայաստանի օդանավակայանների կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ բանակցություններ են ընթանում օդանավակայանների օպտիմալ շահագործման եւ ավիափոխադրողների ներգրավման շուրջ:

Նրա խոսքով՝ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է իր հզորության գագաթնակետին մոտ։ «Շիրակը» շաբաթական ընդամենը մի քանի չվերթ է սպասարկում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ