News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Դեւլեթ Բահչելիի գլխավորած «Հանրապետական դաշինք» կոալիցիան երկրի խորհրդարանում հավաքել է ձայների 49,4 տոկոսը՝ ստանալով ընդհանուր առմամբ 323 տեղ 600-ից, իսկ «Ազգ» դաշինքը  ստացել է 212 տեղ՝ 35 տոկոսի աջակցությամբ, հաղորդում է Daily Sabah-ը:

Ընդ որում՝ 268 տեղ ստացել է Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, 50 տեղ՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը եւ 5 տեղ՝ «Նոր բարօրություն» կուսակցությունը։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Էրդողանի ընդդիմախոս Քեմալ Քըլըչդարօղլուի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 169 տեղ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ