News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,  Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության հետ համատեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլը։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ ԶՈւ տարբեր զորմասերի զինծառայողները, ովքեր հաղթահարել էին մրցույթի առաջին փուլը։

Վիտորինան բացվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի հայրական սերն ու օրհնությունը։

Ակտիվ մասնակցության և սուրբգրային գիտելիքների բարձր պատրաստվածության համար բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Աստվածաշունչ մատյաններով, Նոր Կտակարաններով, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքերով և պատվոգրերով։

Միջոցառումը եզրափակվեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի օրհնության խոսքով։

Մայիսի 31-ին «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների համար կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ