News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր, Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը մայիսի 30-ին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի հետ:

Մասկը մտադիր է այցելել Շանհայում տեղակայված Tesla-ի գործարան եւ, ինչպես հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն, հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել բիզնեսը ՉԺՀ-ում:

Ամերիկացի միլիարդատերը դեմ է արտահայտվել կապերի խախտմանը եւ պատրաստակամություն է հայտնել Պեկինի հետ կիսել զարգացման հնարավորությունները:

Չինաստանի ԱԳ նախարարը հայտնել է Պեկինի պատրաստակամության մասին՝ համապատասխան միջավայր ստեղծելու աշխարհի բոլոր ընկերությունների, այդ թվում Tesla-ի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ