News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Ադրբեջանի զինված ուժերը ականանետերից կրակում Արցախի ՊԲ դիրքերի վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ