News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հրթիռային հարվածների կառավարման ստուգողական պարապմունքի շրջանակներում զինված ուժերի հրթիռային զորքերի ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել ուսումնամարտական խնդիրների կատարմանը: Այս մասին հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

Ստուգողական պարապմունքին մասնակցում զինված ուժերի հրթիռային զորքերի ստորաբաժանումը, որը համալրված է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրով: 

Պարապմունքի ընթացքում կմշակվեն հրթիռային զորքերի մարտական գործողությունների նախապատրաստման եւ վարման, ինչպես նաեւ հրթիռային հարվածների նախապատրաստման եւ հասցման ուսումնամարտական առաջադրանքների կատարման հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ