
Երկու օրվա ընթացքում Իրանի ոստիկանությունը երկրի հարավ-արևելքում գտնվող նահանգներից մեկում առգրավել է 82 ապօրինի զենք և 200 հրթիռային նռնակ։
Ինչպես հաղորդում է Թասնիմը, զենք ու զինամթերք առգրավվել է Ra'ad-2 ծածկանունով գործող մի շարք գործողությունների ընթացքում:
Ոստիկանությունը հայտնել է, որ գործողությունների ընթացքում լիկվիդացվել է 16 հանցախումբ, բերման է ենթարկվել ավելի քան 700 հանցագործ։
Բացի այդ, առգրավվել է ավելի քան 1 տոննա թմրամիջոց, բերման են ենթարկվել 60 թմրավաճառներ։