News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի դաշնայինկանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենիհետ: Այս մասին NEWS.am-ին հաղորդում են Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային եւ ավելի լայն արտատարածաշրջանային  անվտանգային միջավայրը:

Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից եւ շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ:

Կողմերը քննարկել են երկկողմ հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր: Վերոնշյալի շրջանակում  Ա.Գրիգորյանը կարեւորել է ԵՄքաղաքացիական առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից եւ շնորհակալություն հայտնել ավստրիական կողմին դրան աջակցելու համար:

Տպել
Ամենաշատ