Տավուշի մազում այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 18:20-ի սահմաններում 30-ամյա Նվեր Մարկոսյանը, իր վարած Vaz 2109 մակնիշի ավտոմեքենայով, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել ավտոքարշակին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Lada-ի վարորդը տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ըստ լրատվամիջոցի՝ ավատոքարշակի վրա բարձված է եղել մեկ այլ ավտոմեքենա: