Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է «հացահատիկային գործարքը» և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ռազմավարական մեխանիզմի (Անկարայի և Վաշինգտոնի միջև - խմբ.) առաջիկա հանդիպման նախապատրաստումը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, Նյու Յորքի Թուրքական տան վրա հարձակումը, Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու գործընթացը»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից, հաղորդում է РИА Новости-ն։