News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին՝ ժամը 16:40-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հաղորդում են Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ավտոտնակի պատին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ