News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի օդային տարածքի խախտումը լուրջ հետեւանքներ կունենա։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության պետի տեղակալ Ալիռեզա Էլխամին։

Նրա խոսքով, ավելի քան 300 կմ հեռահարությամբ և ավելի քան 2000 կմ հեռավորության վրա հայտնաբերող առավել առաջադեմ ռադիոտեղորոշիչ և հրթիռային համակարգերը գտնվում են ՀՕՊ տարբեր գոտիների և խմբերի օպերատիվ գոտում։

Նա նշել է, որ իրանական բանակը նշանակալի ձեռքբերումներ ունի հակաօդային պաշտպանության համակարգերի մշակման ու արտադրության ոլորտում, հեռահար հրթիռների արտադրությունը լուրջ սպառնալիք է թշնամիների համար։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիռեզա Էլհամին հավելել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացումն իրականացվում է ազգային շահերի պաշտպանության նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ