Նավթի գինը չորեքշաբթի առավոտյան շարունակում է իջնել, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 73,35 դոլար՝ 0,19 դոլարով (0,26 տոկոս) ավելի ցածր, քան նախորդ աճուրդում։
WTI-ի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի էլեկտրոնային աճուրդներում (NYMEX) իջել է 0,24 դոլարով (0,35 տոկոս)՝ մեկ բարելը 69,22 դոլար։
Թրեյդերների ուշադրությունը նախկինի պես սեւեռված է ԱՄՆ պետպարտքի շեմի հետ կապված իրավիճակին։ Չորեշքաբթի սպասվում է քվեարկություն Ներկայացուցիչների պալատում, ինչից հետո Բայդենի եւ Մակքարտիի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը կդիտարկվի Սենատում։
Շուկան գնահատում է Չինաստանից ստացվող մակրոտնտեսական տվյալները։
Թույլ վիճակագրությունը խորացրել է Չինաստանում, որը նավթի գլխավոր համաշխարհային ներմուծողն է, տնտեսական աճի դանդաղման մտավախությունները, նշել է Trading Economics-ը։