News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Վտանգավոր եմ համարում և համաձայն չեմ այն ձևակերպմանը, որ հարձակվում են այն երկրների վրա, որտեղ ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունենում, սա իրավիճակի ճիշտ ընկալում չէ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին,  ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բոլորս մոռանում ենք 2016 թվականի պատերազմը։ 2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ այլ բան է, եթե ասենք՝ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ 44-օրյա պատերազմը տեղի չունենա։

«Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, այդ պատերազմի անոնսն արել էր։ Այն ժամանակ Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է: Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից։ Հենց նախագահի նշած հանգամանքի պատճառով», - նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պատճառն այն էր, որ իշխանությունն առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր։

«Անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության ու էլ ավելի անմարսելի էր հանրության համար։ Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես ինչ կա՝ անմարսելի է։ Դա ես օբյեկտիվ քննադատություն կհամարեմ», - շեշտեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»
Հիշեցնենք, որ ի սկզբանե «ռազմավարի պուրակ» անվանումն այժմ վերանվանվել է «Հաղթանակի զբոսայգի»՝ միջազգային․․․
Եթե տալու էին հողերը, թող տային, խի՞ մեր երեխեքին տարան, սպանեցին. մեր վերջին գրքի էջը փակեց ռուսը. «Թեւանիկի» մայր
Երբ կռիվն սկսվեց, երկու եղբայրով մեկնեցին. Միհրանս շուտ մեկնեց, Հովհանեսս...
44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ում դրական տեղաշարժ չկա, խնդիրը քաղաքականացվել է․ Սիրանուշ Սահակյան
Ունենք դեռեւս պասիվ փուլում գտնվող գործեր եւ ունենք ակտիվ կոմունիկացիայի փուլ․․․
Մինչ այս պահը կառավարությունից որեւէ պատվիրակություն չի այցելել «Եռաբլուր»
Այստեղ են այցելում հասարակ մարդիկ՝ իրենց զավակների, հարազատների շրիմներին…
Հավասարաչափ հանցագործ են բոլորը՝ հներն ու նորերը, որոնք մեկ շղթայի իրար սերտ կապված օղակներ են. զոհվածի մայր
2020-ի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է, որը…
«Եռաբլուր» այցելեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը. Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին
Դեսպանը չցանկացավ պատասխանել լրգրողների հարցերին, նստեց մեքենան եւ հեռացավ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ