News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչեւիչն այսօր հայտարարել է, որ անվտանգային իրավիճակը Կոսովոյի հյուսիսում եւ Մետոխիայում շատ վտանգավոր է «Պրիշտինայի վարչակազմի միակողմանի, անօրինական եւ ոչ լեգիտիմ որոշումների պատճառով», տեղեկացրել է Tanjug-ը։

Հարցին, թե ինչպիսին է Կոսովոյի հյուսիսում եւ Մետոխիայում անվտանգության ընթացիկ սպառնալիքը, պաշտպանության նախարարն ասել է, որ «այն մեծ է, գուցե ամենամեծը հնարավորներից»։

Սերբական ԶԼՄ-ն նաեւ տեղեկացրել է, որ մի քանի հազար քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել են Զվեչանի քաղաքապետարանի առջեւ եւ տարածել 250 մետրանոց սերբական դրոշը։

Նրանց է դիմել Զվեչանի տեղական ինքնակառավարման ասոցիացիայի նախկին նախագահ Սրջան Միլոսլավլեւիչը, որը խաղաղ բողոքի կոչ է արել եւ խնդրել չհարձակվել ՆԱՏՕ KFOR ուժերի ներկայացուցիչների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ