News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենում «Բաքվի էներգետիկ շաբաթը»։

Trend-ի տեղեկատվությամբ՝ միջոցառումները տեղի կունենան մայիսի 31-ից մինչեւ հունիսի 3-ը։ Էներգետիկ շաբաթվա շրջանակում տեղի կունենան «Կասպիայի նավթը եւ գազը (Caspian Oil&Gas) միջազգային 28-րդ ցուցահանդեսը, «Էներգետիկան եւ կանաչ էներգիան (Caspian Power) Կասպյան 11-րդ միջազգային ցուցահանդեսը եւ Բաքվի 28-րդ էներգետիկ համաժողովը։

Միջոցառումներին մասնակցությունը հաստատել են 326 ընկերություններ աշխարհի 37 երկրներից։ Ադրբեջանից բացի՝ միջոցառմանը ներկայացված կլինեն ԱՄՆ-ն, Գերմանիան, Ավստրիան, Բելառուսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Վիետնամը, Չինաստանը, Ալժիրը, Ֆիլիպինները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իսպանիան, Իսրայելը, Շվեդիան, Շվեյցարիան, Իտալիան, Կանադան, Քուվեյթը, Ղազախստանը, Հունգարիան, Մոնակոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ուզբեկստանը, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Սերբիան, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Թաիլանդը, Թուրքիան եւ Ճապոնիան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը։ Այդ երկրի նախագահն առնվազն հանգստյան օրերին սպառնում էր էթնիկ զտումներով եւ ակնարկում ռազմական գործողություն իրականացնելու մասին։ Չնայած դրան՝ շաբաթվա մասնակիցները հնարավոր են համարել ներկա գտնվել, ելույթ ունենալ եւ մոլեգին գովել Ադրբեջանին ու նրա ղեկավարությանը։ Ինչը, բնականաբար, Բաքվում ընկալվում է որպես աջակցություն իր բոլոր, այդ թվում ագրեսիվ գործողություններին։

«Ադրբեջանը դարձել է ԵՄ-ի հուսալի եւ կարեւոր էներգետիկ գործընկերը»,- էներգետիկ շաբաթվա իր ելույթում ասել է Եվրահանձնաժողովի Էներգետիկ պլատֆորմի աշխատանքային խմբի տնօրեն Քրիստինա Լոբիլոն։ Նրա խոսքով՝ 2020-ից Հարավային գազային միջանցքով Եվրոպան ադրբեջանական գազ է ստացել։ Այնինչ, 2020-ը Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի թվականն էր՝ Թուրքիայի եւ մերձավորարեւելյան վարձկանների մասնակցությամբ։

Լոբիլոն հիշատակել է հակամարտությունն Ուկրաինայում եւ հայտարարել, որ «այս դժվարին ժամանակներում, որոնց բախվել է ԵՄ-ն, Ադրբեջանը ավելացրել է գազի արտահանումը եվրոպական էներգետիկ շուկա 40 տոկոսով։ Դա փրկել է մեզ էներգետիկ ճգնաժամի վատագույն տեսակից։ Դա նաեւ թույլ է տվել մեզ հեռանալ ռուսական ռեսուրսներից եւ դիմել նոր ռեսուրսների։ Մենք բարձր ենք գնահատում գազի ծավալների ավելացումը, որը Եվրոպա կտեղափոխվի Հարավային գազային միջանցքով»։

Էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ընթերցվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի նամակը, որում գովերգվում են Ադրբեջանն ու նրա անփոխարինելի առաջնորդը։ «Ադրբեջանի կողմնակցությունը Եվրոպա բնական գազի արտահանման ավելացմանը՝ մինչեւ 2027թ. 20 մլրդ խորանարդ մետր, արդեն նպաստում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Էներգառեսուրսների դիվերսիֆիկացիան խոչընդոտում է Ռուսաստանի կողմից էներգետիկան որպես աշխարհաքաղաքական զենք օգտագործելուն»,- նշվել է նամակում։

Այնուհետեւ ձոն է հնչեցրել ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ հարցերի գծով օգնական Ջեֆրի Փայետը, որին արդեն ընդունել է Ալիեւը։ Հանդիպման ժամանակ եւս, հասկանալի է, հնչել է գովասանք։ «Ադրբեջանն այս տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս էներգետիկ անվտանգության ամրապնդման մշտական գործընկեր է եղել։ Միացյալ Նահանգներն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի հետ համագործակցության շարունակմանը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով էնեգետիկ շաբաթվա ժամանակ։

Այնուհետեւ ընթերցվել է ԱՄՆ նախագահի ուղերձը։ Դրանից պարզվել է, որ Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում գլոբալ մակարդակով էներգամատակարարման ապահովման գործում, իսկ անձամբ Ջո Բայդենը հիանում է Ադրբեջանի՝ գլոբալ կլիմայական նպատակների հասնելու ջանքերով։

«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել տարածաշրջանում ամուր եւ կայուն խաղաղության հասնելուն։ Դա կնպաստի Հարավային Կովկասում ապագա սերունդների բարգավաճմանն ու կայունությանը։ Մեր համագործակցության հույս ունեմ նաեւ առաջիկա տարիներին»,- Ադրբեջանի էներգառեսուրսների եւ տարածաշրջանային խաղաղության միջեւ ուղիղ կապ է տեսել ԱՄՆ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ