News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը


Հաշվի առնելով այն դժվար, անվտանգային իրավիճակը, որ գտնվում է Հայաստանը, անհրաժեշտ է, որ այստեղ բնակչությունը լինի դիմադրունակ, եւ մենք աջակցում ենք այն տարածաշրջաններին, որտեղ տեսնում ենք անվտանգության մարտահրավերներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ որպես օրինակ բերելով Սյունիքի մարզը:

Նա խոսեց նաեւ մամուլի ազատությունից. «Լրատվամիջոցները պահապաններն անկախության, նրանց պետք է պաշտպանել եւ բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է: Պետք է դիտարկել յուրաքանչյուր դեպք եւ յուրաքանչյուրը առանձին քննարկել: Այո, եթե լրագրողներն ապատեղեկատվություն են տարածում, դրան պետք է անդրադառնալ, սակայն ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ԶԼՄ-ներն են անդրադառնում որոշակի հարցերի եւ մենք պետք է հետաքննող լրագրություն ունենանք: Ես կուզենայի դա մատնանշել որպես շարունակական հանձնառություն լրագրությունը պաշտպանելու տեսակետից եւ բարելավել լրագրության դիրքերը Հայաստանում: Շատերն են շփոթում փաստերն ու մեկնաբանությունները, դրանք պետք է տարանջատել»,-ասաց Վիկտորինը:

Նա կարեւորեց ներառականությունը. «Դա նշանակում է իսկապես թիրախավորել բոլոր խոցելի խմբերին, լինի հաշմանդամություն ունեցող անձինք, լինեն ԼԳՏԲ համայնքը: Կան դեպքեր, որոնք ինձ համար շոկային էին. Ես ակնկալում եմ, որ մի կողմից քաղհասարակությունը պաշտպանի եւ ասի՝ չպետք է այսպես լինի, որ մարդիկ պետք է ունենան անվտանգ ապրել երկրում: Սակայն նաեւ ցանկանում եմ, որ պետությունն էլ ասի, որ սա չպետք է տեղի ունենա մեր երկրում, որ մենք կարողանանք այս մարդկանց իրավունքները պաշտպանել»,-ասաց Վիկտորինը:

ԵՄ դեսպանը կրեւորեց նաեւ կանանց ներգրավվածությունը կառավարությունում, նաեւ խաղաղության գործընթացներում. «Վստահ եմ, որ կանայք կարող են խաղաղության եւ կայունության համար գտնել հարատեւ լուծումներ: Կանանց ավելի մեծ ներկայացվածություն եմ ուզում տեսնել»:

Նշենք, որ նույն ֆորումի ժամանակ իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանում մամուլն ազատ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուպերտ Մերդոկը հեռացել է Fox Corp-ի եւ News Corp-ի նախագահի պաշտոնից
Նրա որդին ՝ Լահլան Մերդոկը, կդառնա News Corp-ի միանձնյա նախագահը եւ կշարունակի զբաղեցնել Fox-ի նախագահի ․․․
Հանրահավաքի ժամանակ ՔՊ-ի աջակիցները շիշ են նետել և դրոշի կոթով հшրվածել լրագրողին․ ՀԺՄ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարությունը է տարածել...
Իրանի երեք հիմնական լրատվամիջոցները հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
Դրանում ներառված են Fars և Tasnim լրատվական գործակալությունները...
Խստորեն դատապարտում ենք լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները. ՀԺՄ
Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը որևէ երկրում ժողովրդավարության հիմնասյուներից մեկի՝ խոսքի ազատության երաշխիքն է...
ՀՀ վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի երկու հայցերն ընդդեմ «168 ժամ»-ի. Արամազդ Կիվիրյան
Նշված գործերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան փաստարկելով…
Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրել են փաստաթուղթ մեդիա ոլորտում համագործակցության մասին
ՀՀ-ն եւ ՌԴ-ն սեպտեմբերի 8-ին ստորագրել են համագործակցության փաստաթուղթ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ