
Իրանն ու Թուրքիան շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի ամրապնդմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«ԵԱՏՄ-ն կարող է ձգողականության կենտրոն դառնալ նաեւ տարածաշրջանի մյուս բոլոր երկրների համար։ Մենք միության նկատմամբ մեծ հետաքրքրություն ենք տեսնում այնպիսի երկրների գիտական, փորձագիտական եւ գործարար համայնքների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Իրանը։ Առաջարկներ են հայտնվում ԵԱՏՄ-ի եւ թյուրքական պետությունների կազմակերպության մերձեցման վերաբերյալ»,-ասել է նա։
2023 թվականի սկզբին Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ստորագրվել է ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր։