News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի՝ դատախազության անգործության հիմքով բողոքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Լիպարիտ Սիմոնյանից:

Դատարանը մերժել է նաեւ գործը Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործից առանձնացնելու մասին միջնորդությունը։

Նա նշեց, որ պատրաստվում են դատարանի որոշման դեմ բողոք ներկայացնել:

«Դատախազությունը պետք է նախկին քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով նախատեսված որոշումներից մեկը կայացներ, սակայն գրությամբ այն ուղարկել է Մովսես Հակոբյանին վերաբերող քրեական գործին կցելու ու համատեղ քննություն կատարելու։ Այդ երկու գործերն բոլորովին տարբեր են, նույն թեմային չեն վերաբերվում»,- նշեց Լիպարիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց. «Այո, կարող էինք կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի»։ Ծնողների հաղորդումը կցվել է ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ