News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորանշանակ դեսպանը մեր երկիրն անվանել է ժողովրդավարության պայծառ կետ տարածաշրջանում, այն երկրի ներկայացուցիչը, որի ղեկավարությունը 2022 թվականի մարդու իրավունքների զեկույցում ինչ ասես գրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ես դեսպանին չեմ ճանաչում, որ տեսնեմ՝ մի հատ այդ Պետդեպի զեկույցից իրեն նվեր կտամ: Ինքը որ նման բաներ է ասում, մի հատ իր շեֆության զեկույցը կարդա Հայաստանում ժողովրդավարության վիճակի, մարդու իրավունքների մասին` քաղաքականից մինչեւ քաղաքացիական, եւ այլն: Երեւի, դեսպանն այնքան խառն է, որ սեփական շեֆության զեկույցը Հայաստանի մասին չի կարդացել: Տիկին դեսպան, հորդորում եմ Ձեզ, կարդացեք ԱՄՆ Պետդեպի 2022 թվականի զեկույցը՝ մարդու իրավունքների մասին՝ Հայաստանին վերաբերող, որպեսզի նման միամտություններ կամ ձեր դիվանագիտական կարիերան վարկաբեկող հայտարարություններ չանեք ու ձեր շեֆության աչքերում սխալ դուրս չգաք հանկարծ, նոր եք նշանակվել»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով՝ ԱՄՆ դեսպանը նման բան է ասում, բայց Պետդեպի ներկայացուցիչն այսօր Ալիեւին գովում է այն բանի համար, որ Ալիեւը սպառնում է ԼՂ իշխանություններին ու ժողովրդին եւ ասում՝ եթե ձեզ խելոք պահեք, ձեզ համաներում կանեմ:

«Տիկին դեսպան, ԱՄՆ հարգարժան գործընկերներ, ախր 2009-2013 թվականներին 5 անգամ ձեր երկրի երկու նախագահները հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքը արցախյան հիմնահարցի կարգավորման սկզբունքներից մեկն է, հայտարարել են մոտեցումներ, որոնց արդյունքում պետք է ճանաչվեր Արցախի ընտրված իշխանությունների մանդատը։ Համաներում տալիս են հանցագործներին, երբ ԱՄՆ-ը ողջունում է Ալիեւի պատրաստակամությունը՝ համաներում տալ Արցախի իշխանություններին, եթե նրանք գլխիկոր գնան՝ հանձնվեն, դա ի՞նչ է նշանակում, ինքնորոշման իրավունքի հետապնդումը միջազգային կամ քրեական արա՞րք է: ԱՄՆ գործընկերներ, դուք ողջունում եք մարդասպան, կոռումպացված, ավտորիտար Ալիեւի պատրաստակամությունը՝ համաներման ենթարկել ժողովրդավար եղանակով ընտրված, թեկուզ՝ չճանաչված իշխանությունների ներկայացուցիչներին, որովհետեւ ժողովուրդն ինքնորոշման իրավունքի համար պայքար է տարե՞լ, այն պայքարը, որը դուք սատարել եք ձեր 5 հայտարարություններով եւ մնացած հայտարարություններով եւ մոտեցումներո՞վ: Որ Նիկոլը ներել է Ալիեւին, չի նշանակում՝ հայ ժողովուրդը ներել է Ալիեւին»,- ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ