News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2023 թվականի ապրիլի դրությամբ ՀՀ կառավարությունը «անկանխիկ գործարքների համար քեշբեք» ծրագրից օգտված թոշակառուներին վերադարձրել է շուրջ 4,5 մլրդ դրամ։ Այս մասին մայիսի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի շահառուների թիվը գերազանցել է 109 հազարը։

«Եվ այն շարունակում է աճել։ Ընդ որում, 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ տվյալ ծրագրից օգտվել է շուրջ 66,7 հազար մարդ։ Քեշբեքի միջին չափը նույնպես աճել է՝ 3100 դրամից հասնելով 3250 դրամի։ Որոշ բանկերում այն աճել է մինչեւ 3700-3800 դրամ»,-նշեց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ կենսաթոշակային քարտերի միջոցով անկանխիկ ապրանքաշրջանառությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակում կազմել է 9,6 մլրդ դրամ։ Թոշակառուներին վերադարձվել է 800 մլն դրամ։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ