News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում գտնվող Արամ Ա կաթողիկոսի եւ Երուսաղեմի Հայոց Նուրհան Մանուկյան պատրիարքի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ։

Արամ Ա-ն պատրիարքի ուշադրությունն է հրավիրել Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» հողամասի հետ կապված մտահոգությունների վրա, որոնք առաջացել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել այդ հողամասի օտարման հետ կապված պատմությունը։

Արամ Ա-ն նաեւ նշել է, որ մտահոգություններ ունեն այդ շրջանի հետ առնչություն ունեցող երկրները։ Նուրհան պատրիարքը վստահեցրել է, որ «Կովերի պարտեզ» հողամասի օտարման հետ կապված համաձայնության չեղարկման գործընթաց է սկսվել։ Թե որքանով պետք է հավատալ պատրիարքի հավաստիացմանը, դժվար է, ասել, քանի որ որոշ պարբերականներ Սփյուռքում նշում են, որ ժամանակին Նուրհան պատրիարքը լրիվ այլ բան էր խոստացել «Կովերի պարտեզ» հողամասի ապագայի հետ կապված, բայց լրիվ այլ բան արեց։

Տպել
Ամենաշատ